Մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցներում 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման առաջին փուլը

20.07.2026 - 15:42 դիտում
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ այսօրվանից մեկնարկել է ՀՀ պետական ավագ դպրոցներում 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման առաջին փուլը՝ նախատեսված առաջնահերթություն ունեցող սովորողների համար։
Այս փուլում կարող են հայտագրվել՝
  • տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաները,
  • տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները,
  • տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող խմբերի երեխաները:
Համակարգը արտոնություն ունեցողների համար բաց կլինի մինչև օգոստոսի 2-ը՝ ժամը 24։00-ն ներառյալ։
Նշված ժամկետի ավարտից հետո՝ օգոստոսի 4-ին՝ ժամը 09:00-ից, ավագ դպրոցի ընդունելության հայտագրումը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ երկրորդ փուլով:
my.emis.am հարթակում գրանցվելու տեսաուղեցույց՝ https://tinyurl.com/32szmaja
Ավագ դպրոցի հայտագրման տեսաուղեցույց՝ https://tinyurl.com/yfapdm4t
Հայտագրման գործընթացի մանրամասները՝  https://escs.gov.am/articles/announcements/93
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ