Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է. Զախարովա

Աննա Կոստանյան 16.12.2020 - 18:42
16.12.2020 - 18:42 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է, չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ճեպազրույցի ընթացքում նա նշել է, որ համաձայն Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, գերիների փոխանակում է իրականացվել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, որին նախորդել են բազմաթիվ նախապատրաստական աշխատանքներ, որոնք իրականացրել են ռուս խաղաղապահները՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ միասին:

Երկուշաբթի Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ դեկտեմբերի 14-ին՝ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում, տեղի է ունեցել ռազմագերիների փոխանակում: Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարն անձամբ 12 հոգի է հանձնել ադրբեջանական կողմին, 44 մարդ՝ հայկական կողմին:

«Իմ կողմից դրան կարող եմ ավելացնել միայն այն փաստը, որ գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է», – ասել է Զախարովան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ