Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի, հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը: Հինգշաբթի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր 17 զոհի մասին: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Օգոստոսի 11-ին հորդառատ անձրևները հեղեղումների և սելավների պատճառ են դարձել երկրի հյուսիսարևելյան մի քանի նահանգներում: Վնասվել են շենքեր, մեքենաներ և ենթակառուցվածքներ: