Ընթանում են «Գյումրու բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացման» սուբվենցիոն ծրագրով շինաշխատանքները

Աննա Կոստանյան 23.09.2022 - 17:55
23.09.2022 - 17:55 դիտում

«Գյումրու բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացման» սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են շինարարական աշխատանքները։

843 մլն 545 հազար դրամ ընդհանուր արժեքով ծրագրի գումարի 50 տոկոսը պետության համամասնությունն է կազմում, համայնքը կներդնի գումարի 20 տոկոսը, մնացած 30 տոկոսը այլ ներդրողների (ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր և համայնքի բնակիչներ) մասնաբաժինն է։

Շինարարական աշխատանքները իրականացվում են «ԿԻՄ-ՔԱՐ» ՍՊԸ-ի և «Անդրեաս և ընկերներ» ՓԲԸ-ի կողմից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ