Գյումրիում տրանսպորտի սպասարկման գնային փոփոխություն չի լինի, ի տարբերություն մայրաքաղաքի` այստեղ բողոքի ալիքներ չեն բարձրանա, փոխարենը ի շահ բնակչի տրանսպորտի աշխատանքի վերանայման անհրաժեշտություն կա,- լրագրողների հետ զրույցում նշել է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը: Հարցը վերաբերում է երեկոյան ժամերին, օրինակ մինչև 21:30, տրանսպորտի աշխատելուն: