Բաթումի բնակելի տներից մեկի մասնակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բաթումիում բնակելի տունը հոկտեմբերի 8-ին մասնակի փլուզվել էր: Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները՝ հույսով, որ կարող են փլատակների տակ ողջ մարդկանց գտնել:
Երկրում հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվել: