ՃՏՊ Շաղատ գյուղում․ կա զոհ

Աստղիկ Խաչատրյան 26.06.2026 - 21:03
26.06.2026 - 21:03 դիտում

Հունիսի 26-ին՝ ժամը 16։22-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին․ վարորդը տեղում մահացել է։

ՆԳՆ փրկարարական և ոստիկանական ծառայողները հատուկ տեխնիկայի օգնությամբ դին դուրս են բերել ավտոմեքենայից, հոսանքազրկել այն ու փակել գազի բալոնի փականը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ