Հունիսի 27-ին՝ ժամը 18․50-ի սահմաններում, Սևան քաղաքից դեպի Գեղամավան բնակավայր ճանապարհահատվածում միմյանց են բախվել «ՎԱԶ-217030» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաները։
Պատահարի հետևանքով ավտոմեքենաների 55-ամյա և 49-ամյա վարորդներն ու 5 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Կատարվում է նախաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
