«Անփոխարինելի ընկե՛ր, հիշատակդ վառ կմնա մեր սրտերում». զոհվել է գնդապետ Արտյոմ Միրզոյանը

Աննա Կոստանյան 7.11.2020 - 17:50
7.11.2020 - 17:50 դիտում

Արցախում մղվող պաշտպանական մարտական գործողությունների ժամանակ զոհվել է ոստիկանության զորքերի հրամանատարական կազմի լավագույն ներկայացուցիչներից մեկը` գնդապետ Արտյոմ Զարմիկի Միրզոյանը։

«Պրոֆեսիոնալ հրամանատա՛ր, նվիրյալ սպա՛, անփոխարինելի ընկե՛ր, հիշատակդ վառ կմնա մեր սրտերում։

Գնդապետ Միրզոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս/թ. նոյեմբերի 8-ին, ժամը 18։00-ին, Նոր- Նորքի սրբ. Սարգիս եկեղեցում»,-հաղորդում են ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնից։

Նկար
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ