Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է 5 մարզիկների մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի առաջնությանը

Աննա Կոստանյան 20.03.2023 - 14:05
20.03.2023 - 14:05 դիտում

Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը 5 մարզիկների մասնակցության մասին:

Ավելի վաղ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հայտնել էր. «Այս պահին Ադրբեջանը հաստատել է իր մասնակցությունը, բայց սա էլ դեռ վերջնական չէ: Մարտի վերջին հայտ ներկայացրած երկրների ֆեդերացիաները պետք է որոշակի դրամական փոխանցում կատարեն մարզաձևի Եվրոպական ֆեդերացիային: Այսինքն՝ Ադրբեջանի հավաքականի մասնակցությունը վերջնական կհաստատվի այն դեպքում, եթե նրանք իրականացնեն սահմանված բոլոր քայլերը»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ