Mercedes-Benz-ն ամբողջ աշխարհում կստեղծի էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց

Աննա Կոստանյան 6.01.2023 - 17:59
6.01.2023 - 17:59 դիտում

Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը, ցանկանալով մրցել ամերիկյան Tesla-ի հետ, ամբողջ աշխարհում ստեղծում է էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց:

Ինչպես նշում է Daily Mail-ը, ընկերությունը նոր նախագծի մասին հայտնել է Consumer Electronics Show տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ՝ բացահայտելով, որ միայն Հյուսիսային Ամերիկայում ցանցի ստեղծման համար կծախսվի 1,05 մլրդ դոլար: Առաջին ցանցը կներառի 400 լիցքավորման կայան:

Պարբերականը մանրամասնում է, որ Tesla-ն ամբողջ աշխարհում ունի առնվազն 40 000 լիցքավորման կետ, որը նախատեսված է միայն այն ապրանքանիշի փոխադրամիջոցների համար, մինչդեռ Mercedes-ի լիցքավորման կետերը նախատեսված են լինելու բոլոր էլեկտրական մեքենաների համար:

Հյուսիսամերիկյան ցանցի ավարտից հետո Mercedes-ը նախատեսում է ցանցի ընդլայնում սկսել Եվրոպայում և Չինաստանում: Կախված շուկայական պայմաններից, ամբողջ ցանցի կառուցումը կավարտվի մինչև տասնամյակի վերջը, երբ ընկերությունը մտադիր է անցում կատարել ամբողջովին էլեկտրական մեքենաների վաճառքին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ