Ռեփերի տեսահոլովակի նկարահանման ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել. կա 10 վիրավոր

Աննա Կոստանյան 6.01.2023 - 18:03
6.01.2023 - 18:03 դիտում

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի Գարդենս քաղաքում ռեփ կատարող Ֆրենչ Մոնտանայի (French Montana) տեսահոլովակի նկարահանումների ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել։ Դրա հետևանքով տասը մարդ վիրավորվել է, Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է WSVN-ը։

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 5-ին, ժամը 20:00-ի սահմանում՝ The Licking ռեստորանի մոտ։ Քաղաքի ոստիկանական բաժանմունքը հաստատել է կրակոցների փաստը, սակայն հրաժարվել է մանրամասներ հայտնել մինչև հետաքննության ավարտը:

Տուժածներից չորսը կարողացել են ինքնուրույն հասնել հիվանդանոց, ևս վեցը տեղափոխվել են և նրանց ցուցաբերել բուժօգնություն։ Ֆրենչ Մոնտանա չի մեկնաբանել միջադեպը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ