dimord.am կայքում ավարտական վկայականները հնարավոր կլինի ներբեռնել հուլիսի 20-26-ը

15.07.2022 - 20:43 դիտում

Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների այն դիմորդները, որոնք չեն հասցրել կրթության ավարտական վկայականները ներբեռնել dimord.am կայքում, կարող են դրանք մուտքագրել հուլիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում:

Այս փուլում հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերի համակարգ մուտքագրումը որևէ ազդեցություն չի ունենա ընդունելության մրցույթի արդյունքների վրա: Հավասար միավոր ունեցող դիմորդները, համաձայն հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշման, ընդունվում են իրենց հայտագրած բուհի համապատասխան մասնագիտությամբ՝ հավասար պայմաններով:

Այն դիմորդներն էլ, որոնք տեխնիկական խնդիրների պատճառով չեն կարողանա կրթության ավարտական փաստաթղթերը ներբեռնել համակարգ, կարող են դրանք առձեռն ներկայացնել բուհ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ