Ավստրալիայի հայերը, ասորիներն ու հույները պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Աննա Կոստանյան 29.04.2021 - 12:41
29.04.2021 - 12:41 դիտում

Ավստրալիայում բնակվող հայ, ասորի ու հույն համայնքների հազարավոր ներկայացուցիչներ հանուն արդարության համաժամանակյա ակցիաներ են անցկացրել Սիդնեյ և Մելբուռն քաղաքներում՝ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսին և երկրի կառավարությանը կոչ անելով պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որի զոհ են դարձել այդ երեք համայնքների նախնիները:

Ավստրալիայի վարչապետ Մորիսը, որը 2011-ին որպես Ավստրալիայի խորհրդարանի անդամ երկրի դաշնային կառավարությանը կոչ էր արել ճանաչել Ցեղասպանությունը, 2021-ի իր հայտարարության մեջ 1915-ի դեպքերը նկարագրել է որպես ունեզրկում, տեղահանություն և սպանություններ:

Ավստրալիայի երեք համայնքների ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց համար ընդունելի է միայն Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ