Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

Աստղիկ Խաչատրյան 10.07.2026 - 20:49
10.07.2026 - 20:49 դիտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը։

«Համաժողովի մեկնարկին ամիսներ են մնացել․ քննարկեցինք նախապատրաստական աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները՝ կենտրոնանալով կազմակերպչական մի շարք առանցքային ուղղությունների վրա։

741387451_1738393297296736_6053650907814336700_n.jpg (213 KB)

Անդրադարձ կատարվեց բարձր մակարդակի հատվածի և առաջնորդների գագաթնաժողովի կազմակերպմանը, կապույտ և կանաչ գոտիների նախապատրաստական աշխատանքներին, համաժողովի անցկացման վայրերում իրականացվող ենթակառուցվածքային և տեխնիկական աշխատանքներին, էներգամատակարարման ապահովմանը, ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքների պատրաստվածությանը, ինչպես նաև առողջապահական անվտանգության և բժշկական սպասարկման կազմակերպման հարցերին։

COP17-ի հաջող անցկացումը պահանջում է համակարգված և հետևողական աշխատանք բոլոր ներգրավված կառույցների միջև։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կապահովենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան համաժողովի կազմակերպումն ու անցկացումը»,- սոցցանցի իր էջում գրել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ