Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել պատերազմական վնասների դիմաց աջակցության ծրագրերի իրականացման շուրջ

Գոհար Ստեփանյան 22.04.2021 - 00:16
22.04.2021 - 00:16 դիտում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 21-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցաբերվելիք աջակցության վերաբերյալ որոշումների իրականացմանն ուղված միջոցառումները:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահի հրամանագրով ստեղծվել է տվյալ խնդրով զբաղվող պետական հանձնաժողով, որը ղեկավարում է Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանը: Աջակցությունը տրամադրվելու է 6 ուղղություններով՝ ՀՀ կառավարության հետ միասին:

Ըստ աղբյուրի՝ նախագահ Հարությունյանը հանձնարարել է կարճ ժամկետներում մշակել համապատասխան կարգերը և սկսել ծրագրերի իրականացումը: Երկրի ղեկավարը կարևորել է պետական լիազոր մարմինների արդյունավետ փոխգործակցությունը ընթացքում ծագող խնդիրների արագ ու արդյունավետ կարգավորման նպատակով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ