Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 143,8 միլիոնից

Գոհար Ստեփանյան 21.04.2021 - 23:30
21.04.2021 - 23:30 դիտում

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի 143 մլն 862 հազար 641 դեպք է հաստատվել: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 3 միլիոն 62 հազարից: Ապաքինվել է ավելի քան 122 միլիոն 141 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 32 մլն 545 հազար 506 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 582 հազար 599 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 15 մլն 731 հազար 566-ի, մահերինը՝ 183 հազար 88-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 14 միլիոն 50 հազար 885 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 378 հազար 530 մարդ:

Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ֆրանսիան առանձնանում է վարակի 5 մլն 339 հազար 920 դեպքով: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ֆրանսիայում մահացել է 101 հազար 597 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Ռուսաստանն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 4 մլն 727 հազար 125, մահերինը՝ 106 հազար 706: Տասնյակում են նաև Միացյալ Թագավորությունը, Թուրքիան, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 2 մլն 311 հազար 813 վարակվածության ընդհանուր, 67 հազար 913 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 299 հազար 38-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 3 հազար 971 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը 95-րդ տեղում է: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 90 հազար 541 է, որից ապաքինվել է 85 հազար 600-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 636:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 221-ը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ