Կապիտոլիումի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմանակիցների ու ոստիկանների միջև:
Իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ և լուսաձայնաին նռնակներ: Կան վիրավորներ: ԱՄՆ Սենատը հետաձգել է նիստը: Թրամփի կողմնակիցները ներխուժել են Կապիտոլիումի շենք և շրջապատել Սենատի սրահը: Բողոքի ակցիայի մասնակիցներն, ընդհանուր առմամբ, իրենց հանգիստ են պահում՝ քայլում և նկարվում են: Ավելի ուշ Թրամփը կոչ է արել Վաշինգտոնում բողոքող ցուցարարներին գործել խաղաղ, չնայած նախկինում նրանց հորդորել էր գնալ Կոնգրես:
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսը սկսել է նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների պաշտոնական հաստատման ընթացակարգը: Արտահայտվել են ընտրությունների արդյունքների հաստատման առաջին առարկությունները և սկսվել է քննարկումը: Մի խումբ սենատորներ առարկել են Արիզոնա նահանգից ընտրիչների քվեարկության հաստատմանը: Դրանից հետո փոխնախագահ Փենսը, որը վարում էր Կոնգրեսի ընդհանուր նստաշրջանը, հայտարարել է, որ հանդիպումը ավարտվում է, և Կոնգրեսի պալատները առանձին կքննարկեն առարկությունները և կանցկացնեն համապատասխան քվեարկություն:
ԱՄՆ փոխնախագահ Մայքը Կապիտոլիումից տեղափոխվել է անվտանգ վայր, NBC News- ին հայտնել է ԱՄՆ Սենատի անդամներից մեկը:
Նրա խոսքով՝ Փենսը, սենատոր Չակ Գրեսլիի հետ միասին, տեղափոխվել է անվտանգ վայր: CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը, հայտնում է նաև, որ Փենսին տարհանել են Կապիտոլիումից: