Հայաստանում կարանտինը ևս 6 ամսով կերկարաձգվի․ ԱՆ խոսնակ

Հրաչ Սահակյան 7.01.2021 - 00:56
7.01.2021 - 00:56 դիտում

Հայաստանում կարանտինը ևս 6 ամսով կերկարաձգվի: Տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Վերջինիս խոսքով՝ առաջարկն արել են՝ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին կառավարությունը որոշում էր ընդունել կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված՝ մինչև 2021-ի հունվարի 11-ը կարանտին սահմանելու մասին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ