Շիրակի մարզի Տուֆաշեն համայնքում հակասանիտարական պայմաններում ապրող ընտանիքի երեխաները արդեն պետության հոգածության ներքո են

Գոհար Ստեփանյան 13.12.2020 - 18:17
13.12.2020 - 18:17 դիտում
Շիրակի մարզի Տուֆաշեն համայնքում ապրող ընտանիքի անչափահաս անդամները, որոնց լուսանկարները վերջերս տարածվում են սոցցանցերում՝ նշելով, որ ապրում են հակասանիտարական պայմաններում, արդեն իսկ պետության հոգածության ներքո են։ Այս մասին հայտարարությում է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Ընտանիքը տեղափոխվել է ապահով կացարան, Շիրակի մարզպետարանի հետ համատեղ ակտիվ աշխատանքներ են տարվում՝ նրանց առաջնային կարիքների գնահատման և մյուս խնդիրների կարգավորման ուղղությամբ։
Սոցիալապես խոցելի ընտանիքները նախարարության ուշադրության կենտրոնում են, արվում է ամեն հնարավորը՝ պետության կողմից երաշխավորված ծառայությունների միջոցով նրանց դուրս բերելու կյանքի դժվարին իրավիճակից:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ