Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև

8.11.2026 - 18:07 դիտում

«Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների»:

Այս մասին ասել է Ալիևը Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցում, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Արդեն ավելի քան մեկ տարի զբաղվում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցով, սակայն վերջնական ստորագրությունը դեռ չի դրվել»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը այսօր մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Ադրբեջանում նշվող «Հաղթանակի օրվա» միջոցառումներին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ