Համբարձում Մաթևոսյանն ու Մոնիկ Բարբյուն քննարկել են COP17-ի օրակարգը

Աստղիկ Խաչատրյան 29.10.2026 - 22:31
29.10.2026 - 22:31 դիտում

COP17-ի նախագահ, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության էկոլոգիական անցման, կենսաբազմազանության, կլիմայի և բնության հարցերով միջազգային բանակցությունների նախարար Մոնիկ Բարբյուի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը և անդրադարձ է կատարվել բանակցությունների ընթացքին։

Համբարձում Մաթևոսյանը կարևորել է Ֆրանսիայի հետ սերտ համագործակցությունը՝ օրակարգային հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումներ ձևավորելու և համաձայնության հասնելու նպատակով։

Նախարարն ընդգծել է, որ այս փուլում կողմերի կառուցողական ներգրավվածությունն ու փոխզիջման պատրաստակամությունն առանցքային նշանակություն ունեն համաժողովի հաջող ավարտի համար։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ