Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր

9.10.2026 - 17:24 դիտում

Հոկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Նախարարները քննարկել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր:

Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության և բազմակողմ հարթակներում առկա հարցերի շուրջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ