ԱԱԾ-ն հերքում է Սյունիքի մարզի գյուղերից մեկում 3 ադրբեջանցիների հայտնվելու մասին լուրերը

9.10.2026 - 16:56 դիտում

Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է Սյունիքի մարզի գյուղերից մեկում 3 ադրբեջանցիների հայտնվելու մասին լուրերը:

«Տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»,- «Լուրեր»-ին հայտնել են ԱԱԾ լրատվական ծառայությունից:

Կայքերում տարածվել են տեղեկություններ, թե իբր գիշերը Կուրիս բնակավայրում բնակիչները նկատել են 3 կասկածելի անձի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ