Ղարաբաղից տեղահանվելուց հետո սեփական բնակարան ունենալը շատ ընտանիքների համար շարունակում է մնալ չլուծված հարց։ Պետական աջակցության ծրագրերը հնարավորություն են տալիս բնակարան ձեռք բերել կամ կառուցել, սակայն այդ ճանապարհին միայն գումարի հարցը չէ, որ խոչընդոտ է դառնում։
