Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները՝ որպես COP17-ի հյուրընկալող երկիր

5.10.2026 - 21:51 դիտում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի Երկրորդ և Հինգերորդ կոմիտեների շրջանակներում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը կայուն զարգացման ֆինանսավորման և ՄԱԿ-ի կողմից իր մանդատների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների ու կարողությունների ապահովման հարցում:

Ներկայացուցչությունից հայտնում են՝ 2-րդ կոմիտեում ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորել է երկրների խոցելիությունները արտացոլող զարգացման ֆինանսավորումը, Միջին եկամուտ ունեցող և Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին աջակցության տրամադրումը, տարածաշրջանային հաղորդակցությունների խթանումը, ինչպես նաև ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները՝ որպես որպես COP17-ի հյուրընկալող և առաջիկա նախագահող երկիր։

Հինգերորդ կոմիտեում դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի՝ ՄԱԿ-ի կանոնավոր բյուջե իր անդամավճարներն ամբողջությամբ և ժամանակին վճարելու հետևողական գործելակերպը և ընդգծել կանխատեսելի ֆինանսավորման, ինչպես նաև թափանցիկ ու ապացույցների վրա հիմնված բարեփոխումների կարևորությունը, որոնք կամրապնդեն ՄԱԿ-ի արդյունավետությունն ու հաշվետվողականությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ