Ռուսական բանակը անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ է հասցրել Սև ծովի «չեզոք ջրերում» հացահատիկ տեղափոխող քաղաքացիական նավին։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գրել է իր էջում։
Նրա խոսքով՝ նավը պատկանել է Թուրքիային։ Հարձակման հետևանքով նավապետը զոհվել է։
Զելենսկին նշել է, որ նավում գտնվել են Ադրբեջանի և Հնդկաստանի քաղաքացիներ։
«Ցավոք, նավի նավապետը զոհվել է։ Եվս մեկ մարդու ճակատագիրը պարզվում է», – ընդգծել է Ուկրաինայի նախագահը։
Նա հավելել է, որ նավից փրկվել է տասնմեկ մարդ, որոնցից մեկը վիրավորվել է։
