Խուդաթյանը Թուրքիայի պատվիրակության հետ քննարկել է Գյումրի – Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ուղղությամբ աշխատանքները

5.10.2026 - 20:01 դիտում

Այսօր ընդունել եմ Թուրքիայի Հանրապետության էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Անդրադարձ ենք կատարել Հայաստան – Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Գյումրի – Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ու գործարկման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Ընդգծել ենք Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության համատեքստում։

Այսօր տեղի է ունեցել նաև Թուրքիայից ժամանած պատվիրակության հանդիպումը «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմերի հետ»,- գրել է նախարարը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ