«Ցայգ» հեռուստաընկերության ստեղծագործական թիմն այցելել է Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ՝ ուսանողների հետ հանդիպելու և «Շիրակցու խոսք» հաղորդաշարի շուրջ քննարկում անցկացնելու նպատակով։ Հանդիպման ընթացքում ուսանողներին ներկայացվեց «Շիրակցու խոսք» ծրագիրը, որն անդրադառնում է Շիրակի հումորային մշակույթին՝ ժողովրդական հումորին, երգիծական պատմություններին, դիպուկ ասույթներին և շիրակցուն բնորոշ հումորի այլ դրսևորումներին։
