ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատը (AmCham Armenia) կազմակերպել էր «Ազատություն 250․ ընդհանուր արժեքներ, ընդհանուր հնարավորություններ» խորագիրը կրող միջոցառումը։ Մասնակիցների թվում էին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը և Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի նախագահ Էլինա Մարգարյանը։ Քննարկման թեմաներն էին նորարարությունը, ստեղծարարությունն ու համագործակցության խորացման հնարավորությունները։
«Միջոցառումը ևս մեկ առիթ էր անդրադառնալու Միացյալ Նահանգներ-Հայաստան ընդհանուր արժեքներին, տնտեսական կապերի աճող դինամիկային և կարևորելու բիզնեսի դերը՝ ձեռք բերված պայմանավորվածությունները առևտրի, ներդրումների և աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ կյանքի կոչելու գործում»,– ասվում է հաղորդագրությունում։
