Ազգային ժողովում Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ քննարկվել են երկկողմ կապերի զարգացմանն առնչվող հարցեր

22.09.2026 - 15:34 դիտում

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու Ցինծյանին։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ կապերի զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։ Գոհունակությամբ է ընդգծվել երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակը։ Անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական փոխգործակցության հնարավորություններին։

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները՝ կարևորելով կրթության, մշակույթի և առևտրի ոլորտներում առկա ներուժի լիարժեք օգտագործումն ու նոր ուղղություններով փոխգործակցության խորացումը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ