Նյու Յորքում հանդիպել են Վրաստանի վարչապետը և Թուրքիայի նախագահը:
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել եմ նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Քննարկել ենք Վրաստանի և Թուրքիայի միջև վաղեմի ռազմավարական գործընկերությունը և վերահաստատել ենք մեր հանձնառությունը երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում»,- X-ի իր էջում գրել է Իրակլի Կոբախիձեն:
