Նոր Խարբերդի մանկատանը երեխային ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ

Աստղիկ Խաչատրյան 20.09.2026 - 21:37
20.09.2026 - 21:37 դիտում

Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Այդ մասին 1lurer.am-ին հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«Ոստիկաններն օգոստոսի 13–ին օպերատիվ տեղեկություն են ստացել դեպքի մասին և, համագործակցելով մանկատան ղեկավարության հետ, բացահայտել են այն, հայտնաբերել նշված անձին, ձերբակալել և ներկայացրել քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, այս պահին անձը գտնվում է տնային կալանքի տակ»,- նշել է Նարեկ Սարգսյանը։

Ինչպես արդեն հայտնել ենք, շուրջ մեկ ամիս առաջ լրատվամիջոցներում հրապարակումներ են եղել այն մասին, որ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի:

Աշխատանքի և բարեկեցության նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը հայտնել է, որ հրապարակման մեջ հիշատակված դեպքը նկատել և անմիջապես իրավապահներին հաղորդում է ներկայացրել Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրինությունը։
Հրապարակման մեջ հիշատակված դայակը ազատվել է աշխատանքից։ Երեխայի առողջական վիճակը լավ է, երեխան շարունակում է խնամք ստանալ մասնագիտացված մանկատանը:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ դայակը հարվածներ է հասցրել երեխային, իսկ վերջինիս հատակին ընկնելուց հետո շարունակել է փայտով հարվածել նրա մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ ողնաշարի շրջանում։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ