Պակիստանի հյուսիս-արևմուտքում՝ Խայբեր-Պախտունխվա նահանգում, ուրբաթօրյա աղոթքի ժամանակ մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 15 մարդ զոհվել է, 50-ը՝ վիրավորվել։
Այս մասին հայտնել է Geo TV հեռուստաալիքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ տեղեկությունների՝ մզկիթը գտնվում է ոստիկանական բաժանմունքի հարևանությամբ։ Պայթյունի հետևանքով փլուզվել է մզկիթի պատերից մեկը, տեղում աշխատում են փրկարարները։
Վիրավորները հոսպիտալացվել են։
