ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա

18.09.2026 - 13:18 դիտում

Սոցիալական ցանցերում տարածված և հանրային հնչեղություն ստացած տեսանյութի հիման վրա, որտեղ քաղաքացին պնդում է, թե տեսել է ինչպես է պտուղ-բանջարեղենի խանութի (Երևան, Սարյան 33/4) աշխատակիցը միջատասպան «Դիխլոֆոս» տեսակի նյութը փչում վաճառվող մրգերի վրա, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժինը ձեռնարկել է անհապաղ վերահսկողական միջոցառումներ, տեղում վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Տեսչական մարմինը հանրությանը լրացուցիչ կտեղեկացնի իրականացված վերահսկողության և լաբորատոր հետազոտության արդյունքների մասին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ