Շիրակի մարզի յուրաքանչյուր գյուղ իր պատմությամբ ու առանձնահատկություններով է հետաքրքիր։ Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրն էլ մարզի հոգևոր ու մշակութային կարևոր կենտրոններից է։ Այստեղ այցելող ուխտավորների և զբոսաշրջիկների հիմնական կանգառներից մեկը Զաղա սրբատեղին է: պաշտոնական անվանումն Աղնձաջուր է։ «Զաղա» բառը նշանակում է քարայր կամ քարանձավ։ Սրբատեղին հայտնի է հատկապես այն քարանձավով, որի միջով հոսում է սառնորակ ջուր:
