Ադրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձ

18.09.2026 - 13:21 դիտում

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը (DTX) հայտնել է հանցավոր խմբի հայտնաբերման մասին, որը կասկածվում է հասարակական և կրոնական գործիչների դեմ մահափորձեր պլանավորելու, ինչպես նաև ահաբեկչությունը ֆինանսավորելու համար: Գործակալությունը նշել է, որ խմբի անդամներն ուսումնասիրել են իրենց «թիրախների» տեղաշարժի մշտական ուղիները և անձնական անվտանգությունը: Իսկ ծրագրված հանցագործությունները կատարելուց հետո մտադիր են եղել թաքնվել արտերկրում առկա հակամարտության գոտիներում:

Ավելին՝ պարզվել է, որ անդամներից մեկը կրիպտոարժույթով ֆինանսավորել է կրոնական արմատականության հիման վրա զինված հակամարտություններին մասնակցող անձանց՝ ներառյալ միջազգայնորեն ճանաչված ահաբեկչական կազմակերպությունները:

5 երկրի տարածքում իրականացված հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է խմբավորման ընդհանուր առմամբ 10 անդամ: Արտերկրում ձերբակալվածներից Էլշան Ասկերովին արտահանձնել են Ադրբեջանին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ