Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառ ու ոչխար են սատկել

17.09.2026 - 12:33 դիտում

Սեպտեմբերի 17-ին հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան խոշորացված համայնքի Ծաղկունք բնակավայրում գայլերի հարձակման հետևանքով մեծ թվով գառներ ու ոչխարներ են սատկել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, և ըստ գյուղացիների հայտնածի՝ գայլերի հարձակման հետևանքով մոտ 250-300 գառ ու ոչխար սատկել են։

Դեպքի մասին տեղեկանալով՝ ժամանել են Սևանի քաղաքապետարանի աշխատակիցները, որոնք Ծաղկունք գյուղի վարչական ղեկավարի գլխավորությամբ ճշտել են հանգամանքները։

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են կազմվում, պարզում են գառների սեփականատիրոջ կամ սեփականատերերի ինքնությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ