Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

16.09.2026 - 14:39 դիտում

Սեպտեմբերի 16-18-ը Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 18-ի երեկոյան, 19-20-ին` գիշերը և երեկոյան սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 16-ի երեկոյան, 17-18-ը և 21-ին կեսօրից հետո, 19-20-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-20-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ