ՄԻՊ-ում քննարկվել են ազատազրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների կազմակերպման խնդիրները

16.09.2026 - 14:14 դիտում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կազմակերպվել է աշխատանքային քննարկում պետական իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ՝ ազատությունից զրկված ծնողների՝ իրենց երեխաների հետ տեսակցությունների կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ։
Սեպտեմբերի 14-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ արդարադատության և ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունների, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ-ից:
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ իրենց երեխաների հետ տեսակցությունների կազմակերպման գործընթացում առկա գործնական խնդիրները, գործընթացում ներգրավված իրավասու մարմինների դերակատարումը, ինչպես նաև առկա խնդիրների լուծման և տեսակցությունների արդյունավետ կազմակերպման հնարավոր մեխանիզմները։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երեխային օտարերկրյա պետություն անօրինական տեղափոխելու դեպքում երեխայի հետ շփման իրավունքի ապահովման գործընթացում առկա խնդիրներին։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման և դիմում-բողոքների քննարկման արդյունքում վեր հանված խնդիրներին, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված հետագա քայլերի ու համագործակցության հնարավորություններին։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ