Ալիևն ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր

15.09.2026 - 15:13 դիտում

Մեկնարկել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի այցը Բաքու, որտեղ նա կգտնվի սեպտեմբերի 15-16-ը: Ֆիդանին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Զրույցի ընթացքում ընդգծվել է ադրբեջանա-թուրքական եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հաջող զարգացումը բոլոր ուղղություններով, գոհունակությամբ նշվել է «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի հիման վրա համագործակցության հետագա ամրապնդումը:

Անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում համագործակցության կարևորությանը, մտքեր են փոխանակվել այլընտրանքային էներգետիկայի ոլորտում միջազգային շուկաներ դուրս գալու նոր ուղիների շուրջ:

Ընդգծվել է երկու երկրի նշանակությունը՝ որպես Եվրոպայի և Ասիայի միջև կարևոր կամուրջ, կարևորվել է միջազգային կազմակերպությունների շրջանակում գործունեության համակարգումը: Մտքեր են փոխանակվել նաև երկկողմ հարաբերությունների հեռանկարների, տարածաշրջանային խնդիրների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ