«Այս պահից մինչև օրվա վերջ, ինչպես նաև կիրակի և երկուշաբթի օրերին Ուկրաինան պատրաստ է ձեռնպահ մնալ Մոսկվայի վրա հարվածներից»:
Այս մասին սեպտեմբերի 5-ի երեկոյան գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
« Ակնկալում ենք, որ ռուսները նույնը կանեն Կիևի հարցում»,- հավելել է նա:
Այսպիսով, Ուկրաինայի զինված ուժերում հայտարարվել է կրակի դադարեցման ռեժիմ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից մինչև սեպտեմբերի 8-ը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս ցուցում է տվել կեսգիշերից երեք օրվա ընթացքում հարվածներ չհասցնել Կիևին:
Դա կապված է ամերիկացի բանակցողների շփումների նախապատրաստման և անցկացման հետ:
«Իսկապես, նման տեղեկատվություն ստացվել էր ուկրաինական կողմից: Ռուսաստանի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Պուտինը ցուցում է տվել այսօր կեսգիշերից սկսած երեք օրվա ընթացքում հարվածներ չհասցնել Կիևին: Դա կապված է Կիևում ամերիկացի պաշտոնյաների շփումների նախապատրաստման և անցկացման հետ», – ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նշենք՝ ԱՄՆ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի թեսան՝ Ջարեդ Քուշները, որպես ամերիկյան միջնորդ-բանակցողներ այցելել են Մոսկվա, հանդիպել ՌԴ նախագահի հետ, այնուհետև ուղևորվել Կիև:
