Ռուսաստանի ԱԳՆ-ն կտրականապես հերքել է Ուկրաինայի իշխանությունների հայտարարությունները՝ ՌԴ օդային տարածքի անվտանգության մասին:
Ինչպես նշել են նախարարությունում՝ «դրանք իրավաբանական ուժ չունեն, խեղաթյուրում են իրական իրավիճակը և մոլորության մեջ գցում ռուսական երկնքի օգտատերերին»: Գերատեսչությունը նաև կոչ է արել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Խուան Կառլոս Սալասարին «դատապարտել Կիևի սպառնալիքները, որոնք ուղղված են քաղաքացիական ավիացիայի դեմ»:
Բացի այդ, ԱԳՆ-ն պահանջել է միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի դեմ՝ նման հայտարարությունները կանխելու համար։ Ընդգծվում է նաև, որ նախարարությունը լիովին հանձնառու է քաղաքացիական ավիացիայի անվտանգության ապահովմանը:
