Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ․ ՆԳՆ-ն շրջանառության է դրել օրենքների նախագծերի փաթեթ

Աստղիկ Խաչատրյան 27.08.2026 - 21:31
27.08.2026 - 21:31 դիտում

Վարելու հմտությունների որակը բարձրացնելու և անվտանգային մշակույթ ձևավորելու նպատակով ՆԳՆ-ն առաջարկում է վարորդական իրավունք ստանալու գործընթացում կրթությունը դարձնել պարտադիր և ապահովել դրա որակը:
Նախարարությունից հայտնում են՝ վարորդական իրավունքի տեսական քննությանը հնարավոր կլինի մասնակցել միայն համապատասխան ուսուցում անցնելուց հետո։
Լիցենզավորում՝ կրթության որակի ստանդարտի ապահովման համար
Վարորդներ պատրաստելու իրավունք կունենան միայն սահմանված պահանջներին համապատասխանող և լիցենզավորված կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։
Հրահանգիչների որակավորում
Նախատեսվում է վարորդական ուսուցում իրականացնող անձանց որակավորման համակարգ՝ նրանց մասնագիտական պատրաստվածությունը և կրթության որակի շարունակական բարելավումն ապահովելու համար։
Վարկանշավորումը (ռեյտինգավորումը)՝ որակը բարձրացնելու խթան
Վարորդական ուսուցում իրականացնող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը կվարկանշավորվեն՝ քաղաքացիներին տեղեկացված ընտրության հնարավորություն, իսկ ուսուցում կազմակերպողներին՝ որակը շարունակաբար բարելավելու խթան տալու նպատակով։
Այսպիսով՝ վարորդական իրավունքի ստացման գործընթացում առանցքային է դառնում ոչ միայն քննությունը, այլև որակյալ կրթությունը՝ գիտելիք ու վարելու անվտանգ հմտություններ ձևավորելու համար, որպեսզի ճանապարհներին ոչ մի կյանք չընդհատվի։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ