Նաև ԱԹՍ-ների հարձակման հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի միջազգային անցակետի գործունեությունը։ Սա վերջին մի քանի օրում արդեն երրորդ նման միջադեպն է:
Ռուսաստանի ՊՆ-ն էլ հայտնել է, որ գիշերը ոչնչացվել է ուկրաինական շուրջ 150 ԱԹՍ: Ըստ տեղական իշխանության՝ Կրասնոդարի երկրամասում անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աֆիպսկայա երկաթուղային կայարանի տարածքում։ Երկու մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։
Բացի դրանից՝ հրդեհ է բռնկվել մասնավոր տներից մեկում, ինչպես նաև նավթավերամշակման գործարանի տարածքում։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ անցած շաբաթ ուկրաինական հարվածների հետևանքով Ռուսաստանի տարածքում տուժել է ավելի քան 400 քաղաքացի, այդ թվում՝ 21 երեխա։
