ԱՄՆ էներգետիկայի փոխնախարար Քայլ Հաուսթվայթը հայտարարել է, որ Վենեսուելայում արդյունահանվող նավթի մոտ կեսն արտահանվում է Միացյալ Նահանգներ։
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում ավելի քան 500,000 բարել, կամ վենեսուելական նավթի մոտավորապես կեսը, մտել է ԱՄՆ նավթավերամշակման գործարաններ, որոնք կառուցվել են հատուկ այդ նպատակով»,- ասել է Հաուսթվայթը Հյուստոնում կայացած միջոցառման ժամանակ։
Նա հավելել է, որ Վենեսուելայում ներկայումս օրական արդյունահանվում է մոտավորապես 1.25 միլիոն բարել նավթ։
Փոխնախարարը Կարակասի հետ գործարքն անվանել է «հրաշալի էներգետիկ գործընկերություն», որի արդյունքում «երկու կողմերն էլ իրական օգուտներ են ստանում»:
Նա նշել է, որ Վենեսուելայում առաջընթաց է նկատվում, և որ պայմանագրերի անձեռնմխելիությունը կպահպանվի:
