Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 38-ի, ևս 23 մարդ վնասվածքներ է ստացել` հայտնել են տարերային աղետների դեմ պայքարի ազգային գործակալությունից։
Գերատեսչությունից նշել են, որ Ֆլորես կղզում լրջորեն վնասվել է մոտ 50 տուն, որոշ շրջաններում սողանքներ են տեղի ունեցել: Մասամբ ավերվել է Կոմոդո զբոսաշրջային քաղաքի օդանավակայանը։
Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարի տվյալով` օդանավակայանը շարունակում է աշխատել։
