Ռեկորդային տաքություն Արկտիկայում․ գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ

5.08.2026 - 16:12 դիտում

«Մոլորակի ամենահյուսիսային շրջաններում՝ 80° հյուսիսային լայնությունից վեր, գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ՝ հասնելով մինչև +17 °C (Գրենլանդիայի Նորդ կայան)»,- այս մասին իր սոցցանցի էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Հատկապես ուշագրավ է Կանադայի Քլայդ բնակավայրում գրանցված +12.7 °C նվազագույն օրական ջերմաստիճանը։ Այս ցուցանիշը մեծ տարբերությամբ գերազանցել է տվյալ վայրում դիտարկումների ողջ պատմության ընթացքում գրանցված օդի ամենաբարձր գիշերային (նվազագույն) ջերմաստիճանի բացարձակ ռեկորդը»,- հավելել է նա։

766979862_122191333814938431_6707770175717584817_n.jpg (44 KB)

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ