Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Վլադիմիրի մոտակայքում գտնվող Wildberries-ի պահեստի և Բելգորոդի համալսարանի վրա

3.08.2026 - 21:08 դիտում

Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Wildberries առցանց խանութի ևս մեկ՝ արդեն 18-րդ պահեստի վրա: Երկուշաբթի՝ օգոստոսի 3-ին, հարվածի տակ է հայտնվել ընկերության լոգիստիկ համալիրը՝ Վլադիմիրի մարզի Խրյաստովո գյուղի մոտակայքում։

RWB ընկերությունների խմումբը, որը ներառում է Wildberries-ը, և Վլադիմիրի շրջանի իշխանությունները հաստատել են հարձակումը և դրան հաջորդած հրդեհը: «Մարդիկ տարհանվել են։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջները»,-Telegram-ում հայտնում է RWB-ի մամուլի ծառայությունը։

Wildberries-ում էլ նշել են, որ պահեստների վրա հարձակումների հետ կապված՝ ընկերությունը վերակառուցել է լոգիստիկ շղթաները, «մատակարարումների ընդունումն ու պատվերների առաքումն իրականացվում են այլ օբյեկտներում»:

Ուկրաինական լրատվամիջոցները նշում են, որ Վլադիմիրի մոտակայքում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը, որի մակերեսը կազմում է 171,900 քառակուսի մետր, ամենամեծերից մեկն է և կարևոր դեր է խաղում Մոսկվայի մարզի ու եվրոպական Ռուսաստանի կենտրոնական, հյուսիսարևմտյան և հյուսիսային հատվածների միջև ապրանքների բաշխման գործում:

Միևնույն ժամանակ, ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի համալսարանին, որտեղ մշակվել և փորձարկվել են անօդաչու թռչող սարքեր: Դրան հաջորդած հրդեհի հետևանքով շենքն ամբողջությամբ այրվել է, հայտնել են Telegram-ալիքները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը զեկուցել է մեկ գիշերվա ընթացքում 131 Ուկրաինական անօդաչու թռչող սարք խոցելու մասին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ