ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է «գրչի մեկ հարվածով» Շվեյցարիան էլիտար երկրից վերածել լուրջ խնդիրներ ունեցող պետության: Նա հիշեցրել է երկրի հետ 39 մլրդ դոլարի չափով առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի մասին և ընդգծել, որ այն մեկ որոշմամբ վերացնելու հնարավորություն ունի։
«Այն ամենը, ինչ ես պետք է անեմ, ասելն է. «Ես ձեր ժամացույցների կարիքը չունեմ: Ես ձեր որևէ ապրանքի կարիք չունեմ»: Եվ մենք անմիջապես կխնայենք 39 կամ 41 մլրդ դոլար: Իսկ Շվեյցարիան էլիտար երկրից կվերածվի լուրջ խնդիրներ ունեցող երկրի»,- ասել է Թրամփը:
Նա կարծիք է հայտնել, որ աշխարհի շատ երկրների, մասնավորապես՝ Շվեյցարիայի համար պարտքի տոկոսադրույքը ցածր է մնում այն պատճառով, որ այդ պետությունները հովանավորվում են ԱՄՆ-ի կողմից:
